Լյուքսեմբուրգի արտգործնախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ

Լյուքսեմբուրգի արտգործնախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց` հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Ասելբորնը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին և հայոց ջարդերի պատմությանը:

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը նաև գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Շատ հայերին հասցված տառապանքներն ու կոտորածը երբեք չպետք է մոռացվեն: Այս հուշարձանը խորհրդանշում է, որ զոհերի հիշատակը վառ կպահեն նաև ապագա սերունդները: Ես համոզված եմ, որ անցյալի այդ անարգանքը կարելի է հաղթահարել` կերտելով նոր ապագան»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---