Հոկտեմբերի 5-7-ը Երևանում կակնցկացվի ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 5-7-ը  Երևանում կակնցկացվի ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) այս տարի ևս խրախուսում է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ, ինչպես նաև դեղագործության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտների համար թվային նորարար լուծումներ առաջարկող ընկերություններին` նրանց համար սահմանելով մասնակցության հատուկ պայմաններ:

Թիրախային ընկերություններից յուրաքանչյուրին կտրամադրվի 6 ք.մ ցուցահանդեսային տարածք: Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է:

Միությունը կտրամադրի նաև մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն բոլոր մասնակից ընկերություններին, թե ինչպես պատրաստվել և ներկայանալ ցուցահանդեսին, ներգրավել հաճախորդներին, խթանել վաճառքները և այլն:

Հիշեցնենք, որ այս տարի ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը նոր վայրում` «Երևան Էքսպո» կենտրոնում` Մերգելյան ինստիտուտի տարածքում: Տեխնոլոգիական ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---