11 սեպտեմբերի 2012 - 15:51 AMT
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում դիմավորել են օլիմպիական չեմիպիոն Արսեն Գալստյանին

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում այսօր հանդիսավոր կերպով դիմավորել են օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանին:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը :

Նա նշեց, որ Արսեն Գալստային հետ հանդիպում էր կազմակերպվել գյուղի դպրոցում, այնուհետև նրանք գնալու են ծաղկեպսակ դնելու զոհված ազատամարտիկների շիրիմներին, ինչպես նաև Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին, որից հետո Արսենը կմասնակցի համագյուղացիների կազմակերպած խնջույքին :

Հիշեցնենք, որ ձյուդոիստ Արմեն Գալստյանը այս տարվա օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճեց օլիմպիական ոսկին: Նա ծնունդով Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է և , ինչպես նշում են համագյուղացիները, հաճախ է այցելում ծննդավար: