11 սեպտեմբերի 2012 - 20:13 AMT
Քաբուլում ԱՄՆ դեսպանը հայտարարել է Աֆղանստանի հետ երկարաժամկետ համագործակցության մասին

Քաբուլում ԱՄն դեսպան Ջեյմս Քաննինգհեմը հայտարարել է Աֆղանստանի հետ երկարաժամկետ համագործակցության մասին` ելույթ ունենալով ամերիկյան դեսպանատանը կազմակերպված սգո արարաղության ժամանակ` նվիրված Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենր նպատակն է համատեղ աշխատանքը, մենք Աֆղանստանի հետ համագործակցում ենք, ինչը կշարունակվի նաև ապագայում»,-հայտարարել է նա:

Ամերիկյան դեսպանատան աշխատակիցները 1 րոպե լռությամբ հարգել են ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին և Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը: