Բրիտանական ընկերությունը պատրաստվում է վաճառել Մեքսիկական ծոցում իր հանքավայրերի մի մասը

Բրիտանական ընկերությունը պատրաստվում է վաճառել Մեքսիկական ծոցում իր հանքավայրերի մի մասը

PanARMENIAN.Net - Բրիտանական BP ընկերությունը ամերիկյան «Փլեյս էքսփլորեյշն ընդ փրոդաքշն» ընկերության հետ գործարք է նախապատրաստում: Գործարքը նախատեսում է Մեքսիկական ծոցում BP-ի նավթային և գազային հանքավայրերի մի մասի վաճառք` 5,5 մլրդ դոլարի դիմաց:

BP-ն պետք է միջոցներ հավաքի Մեքսիկական ծոցում «Մակոնդո» նավթային հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրել էր բրիտանական ընկերությանը անբարեխղճության մեջ, ինչի համար տուգանվել է 21 մլրդ դոլարով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---