Սերժ Սարգսյանն ու Ժան Ասսելբորնը կարծում են, որ երկու երկրները կարող են համագործակցել նաև Եվրոպական կառույցներում

Սերժ Սարգսյանն ու Ժան Ասսելբորնը կարծում են, որ երկու երկրները կարող են  համագործակցել նաև Եվրոպական կառույցներում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասսելբորնին, ով Հայաստանում է պաշտոնական այցով:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության խորացումը ԵՄ հիմնադիրներից մեկի` Լյուքսեմբուրգի հետ` ոչ միայն երկկողմ, այլ նաև Եվրոպական կառույցների շրջանակներում: Սարգսյանն ու Ժան Ասսելբորնը համաձայնել են, որ երկրները կարող են կապեր հաստատել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում

Հանդիպման ժամանակ կարևորություն է տրվել նաև եվրաինտեգրման ճանապարհին Լյուքսեմբուրգի կողմից Հայաստանին աջակցությանը:

Նրանք քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ:

Ժան Ասսելբորնը ներկայացրել է Լյուքսեմբուրգի տեսակետը` կապված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---