Եմենի փողոցներում ցույցեր են տեղի ունեցել երկրի նախկին նախագահ Սալեյի դեմ

Եմենի փողոցներում ցույցեր են տեղի ունեցել երկրի նախկին նախագահ Սալեյի դեմ

PanARMENIAN.Net - Եմենի ավելի քան 200 հազար բնակիչներ երեքշաբթի օրը դուրս են եկել փողոցներ, որպեսզի պահանջեն երկրի նախկին նախագահ Ալի Աբդոլլահ Սալեհի իմունիտետից հրաժարում, ինչի շնորհիվ նա ազատվում է դատական պատասխանատվությունից, հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:

Ցուցարարները Սալեհին մեղադրում են իշխանությունը նոր կառավարությանը փոխանցելուն խոչընդոտելու մեջ և պահանջում են դատարանին հանձնել նախկին նախագահին և նրա ընտանիքի անդամներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եմենում ցուցարարները Սալեհի հրաժարականը պահանջում են 2011-ի փետրվարից սկսած:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---