Ֆիլիպպ Լեֆոր. ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին Արևելյան համագործակցության ծրագրի շրջանակներում

Ֆիլիպպ Լեֆոր. ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին Արևելյան համագործակցության ծրագրի շրջանակներում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպպ Լեֆորին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը և Ֆիլիպպ Լեֆորը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են ծրագրեր Արևելյան համագործակցության շրջանակներում:

Լաֆերը հաղորդել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին Արևելյան համագործակցության ծրագրի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են նաև Սաֆարովի արտահանձնման հետ կապված իրավիճակը, որը մեծ վնաս է հասցրել ղարաբաղյան կարգավորման գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---