1 մարտի 2005 - 20:30 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա մարտի 3-ին Փարիզում, տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ բանակցությունները կանցկացվեն մարտի 2-ին Պրահայում: Հանդիպման ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովը եւ Վարդան Օսկանյանը կշարունակեն Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման ուղիների քննարկումները: