12 սեպտեմբերի 2012 - 11:09 AMT
Կահիրեում ԱՄՆ դեսպանատան վրայից պոկել են դրոշը

Կատաղի ամբոխը ներխուժել է Եգիպտոսի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատուն և պոկել ամերիկյան դրոշը: Դրա պատճառը ֆիլմն է, որը ըստ ցուցարարների հավաստմամբ, վիրավորում է Մուհամմեդ մարգարեին: ԱՄՆ դրոշը, որն իջեցվել էր ի հիշատակ 2001թ սեպտեմբերի 11-ի իրադարձությունների զոհերի, փոխարինվել է սև իսլամիստական դրոշով, հաղորդում է ВВС-ն: Ֆիլմի մասին, որը ցույցի պատճառ է դարձել, հակասական լուրեր են տարածվում:

Կահիրեում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հերքել է տեղեկություններն այն մասին, որ անկարգությունների ընթացաքում կրակոցներ են հնչել: