Արման Մելիքյանը չի կարծում, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կհանգեցնի պատերազմի

Արման Մելիքյանը չի կարծում, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կհանգեցնի պատերազմի

PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավարը մեկնաբանել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջարկը Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին:

Նրա խոսքով, նա միանշանակ «կողմ» է Արցախի ճանաչմանը, բայց կարծում է, որ այդ գործընթացը պետք է միաժամանակ ընթանա բանակցային գործընթացի հետ: Մելիքյանը նաև հավելել է, որ չի կարծում, թե Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կհանգեցնի պատերազմի:

Միաժամանակ, նա նշել է, որ երբ որոշ քաղաքական ուժեր խորհրդարանում քննարկման են դնում այդ հարցը, իմանալով, որ այն հիմա չի ընդունվի, ապա դրանով հանդերձ նրանք նվազեցնում են այդ հարցի լրջությունը:

Մելիքյանի խոսքով, ԼՂՀ ճանաչման հարցում հայկական իշխանությունների դիրքորոշումը պայմանավորված է այդ քայլի համար միանձնյա պատասխանատվություն չվերցնելու ցանկությամբ: Որպես նման սխալ մոտեցում նա բերել է Հյուսիսային Կիպրոսի օրինակը, որի հետ Թուրքիան օրինականացրել է երկկողմ հարաբերությունները նրա անկախության ճանաչումից հետո, այդ թվում, նաև ռազմական ոլորտում համագործակցությունը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---