12 սեպտեմբերի 2012 - 16:47 AMT
ԱՄՆ-ն ուժեղացնում է իր դեսպանատների պաշտպանությունն ամբողջ աշխարհում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանով ուժեղացվում է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանությունն ամբողջ աշխարհում: Դա կապված է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսի մահվան հետ, որը զոհվել է Բենգազիում ԱՄՆ դեսպանատան վրա գրոհի հետևանքով:

«Ես կարգադրել եմ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները տրամադրել ու աջակցել Լիբիայում մեր անձնակազմի անվտանգության ապահովման համար, ինչպես նաև ուժեղացնել մեր ներկայացուցչությունների անվտանգությունը ողջ աշխարահում»,-ասվում է Օբամայի հայտարարության մեջ:

Ըստ նախագահ Օբամայի, Լիբիայում զոհված ԱՄՆ դեսպանը սատարում էր «Լիբիայի անցմանը ժողովրդավարությանը»:

Սեպտեմբերի լույս 12-ի գիշերը սկսված գրոհին մասնակցել են նախկին ապստամբների՝ «Փետրվարի 17-ի բրիգադ» և «Շարիաթի հետևորդների բրիգադ» խմբավորումների անդամները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Քրիս Սթիվենսը դեսպան էր նշանակվել ընթացիկ տարվա մայիսի 22-ին: Մինչ այդ նա 2011թ. մարտից մինչև նոյեմբեր եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայացուցիչը: