12 սեպտեմբերի 2012 - 17:54 AMT
Մեծ Բրիտանիան փորձում է հետ պահել Իսրայելին Իրանի դեմ ռազմական գործողությունից

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության պետ սըր Ջոն Սոյերսը գաղտնի ուղևորություն է կատարել Իսրայել, որի ժամանակ փորձել է համոզել Իսրայելի ղեկավարությանը Իրանի դեմ ռազմական գործողություն չսկսել:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, «Դեյլի մեյլ» թերթը Սոյերսի այցը արտակարգ իրադարձություն է համարում այլ երկրների հետ Մեծ Բրիտանիայի հարաբերություններում: «Առաքելության նպատակն էր իրազեկել Իսրայելին, որ Լոնդոնը դեմ է Իսրայելի հարձակմանը Իրանին»,-ասել է նա:

Պաշտոնական Լոնդոնը գտնում է, որ դեռ ժամանակ կա համոզելու համար Իրանին միջուկային զենք չստեղծել: