12 սեպտեմբերի 2012 - 18:37 AMT
Լիբիայի ղեկավարությունը ներողություն է խնդրել ԱՄՆ-ից` դեսպանի մահվան համար

Լիբիայի Ազգային վեհաժողովի Գերագույն ազգային կոնգրեսի նախագահ Մոհամմեդ ալ-Մահարիֆը ներողություն է խնդրել ԱՄՆ-ից` Բենգազիում այդ երկրի դեսպանի մահվան համար, հաղորդում է Reuters-ը: «Մենք տեղի ունեցածի համար ներողություն ենք խնդրում ԱՄՆ-ից, ժողովրդից և ողջ աշխարհից»,-ասել է նա «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում:

Դեսպան Քրիս Սթիվենսը և ամերիկյան ևս երեք դիվանագետներ սեպտեմբերի 11-ին սպանվել են Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա ծայրահեղական իսլամիստների հարձակման արդյունքում:

Նախագահ Օբաման կտրուկ կերպով քննադատել է դիվանագետների սպանությունը և հրամայել ուժեղացնել ամերիկյան դեսպանատների աշխատակիցների հսկողությունը ոչ միայն Լիբիայում, այլև ամբողջ աշխարհում: Բացի Բենգազիից, ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը հարձակման էր ենթարկվել նաև Կահիրեում: