Ֆրանսիան պահանջել է պատժել Լիբիայում ԱՄՆ դեսպանի մահվան մեղավորներին

Ֆրանսիան պահանջել է պատժել Լիբիայում ԱՄՆ դեսպանի մահվան մեղավորներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը ու ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը քննադատել են լիբիական Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչի արդյունքում զոհվել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Կրիս Սթիվենսը:

«Ֆրանսիան պահանջում է, որպեսզի Լիբիայի կառավարությունը անմիջապես զբաղվի այդ ստոր, սարսափելի հանցագործության հետաքննությամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկի»,-ասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունում:

Իր հերթին ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է. «Լիբիայում նոր վարչակարգ է ստեղծվել: Մենք հուսով ենք, որ դա խաղաղություն կբերի երկրում, սակայն միշտ էլ կարելի է գտնել ծայրահեղականների, ովքեր իրենց նման կերպ կպահեն: Լիբիայի կառավարությունը պետք է անմիջապես արձագանքի»,-հաղորդում է MIGNews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---