12 սեպտեմբերի 2012 - 18:16 AMT
Նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ցանկանում է «երգել ու պարել» մյուզիքլներում

Հոնգկոնգ կատարած այցի ժամանակ գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտարարել է, որ ցանկանում է «երգել ու պարել» մյուզիքլներում:

«Ես այլևս չեմ ուզում «վատ տղա լինել»: Ես միշտ վատ տղա եմ եղել, որն ուզում էր լավ տղա դառնալ, բայց չգիտեր ինչպես դա անել»,-ասել է նա:

Նախկինում նա մասնակցել է մի քանի հեռուստատեսային բեմականացումների ու նկարահանվել է մի քանի ֆիլմերում: Անցյալ տարի կնոջ Լակիա Սփայսերի հետ նա մասնակցել է արգենտինյան տանգոյի պարային շոուին, իսկ այս տարի մասնակցել է Բրոդվեյի բեմականացմանը «Մայք Թայսոն. Բացարձակ ճշմարտություն» ֆիլմի սցենարով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: