12 սեպտեմբերի 2012 - 18:35 AMT
Խափանված ավտոմատ հեռախոսակայանը մեկուսացրել է Հայաստանի կառավարական ապարատը

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, մեջբերելով հայկական ԶԼՄ-ները, Հայաստանի վարչապետի մամլո քարտուղար Հարություն Բերբերյանի խոսքով, վերջնականապես շարքից դուրս է եկել Alcatel հեռախոսակայանի մայր պլատան, որը շահագործման է հանձնվել Կառավարության տանը 1990-ականների սկզբին:

Բերբերյանի խոսքով, այդ ընթացքում ԱՀԿ-ն բազմիցս վերանորոգվել է: Մամլո քարտուղարը նաև նշել է, որ արդեն պայմանավորվածություն կա նոր ԱՀԿ ձեռք բերելու մասին, որը կտեղադրվի և կգործարկվի մեկ ամսվա ընթացքում:

Իսկ առայժմ կառավարական պաշտոնյաները ստիպված են օգտվել իրենց բջջային հեռախոսներից, որպեսզի պահպանեն արտաքին աշխարհի հետ կապը: