12 սեպտեմբերի 2012 - 19:19 AMT
Վարշավան դժգոհ է «Գազպրոմի» գներից

Լեհական PGNIG ընկերությունը ցանկանում է հասնել «Գազպրոմի» գազի գների` ավելի քան 10 տոկոսով, իջեցմանը:

Լեհաստանի ֆինանսների նախարարի խոսքով, պայմանագրում գազի գինը 10 տոկոսով նվազեցնելը «շատ աննշան է»:

Ռուսաստանն ու Լեհաստանը չեն կարողացել պայմանավորվել գազի գների շուրջ և 2011-ի նոյեմբերի 9-ին . PGNiG-ը հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Գազպրոմը» կարող է պայմանավորվել մի շարք եվրոպական ընկերությունների, այդ թվում` PGNIG-ի, հետ պայմանագրերի փոփոխման մասին նաև առանց արբիտրաժի: