ԱՄՆ-ն Լիբիա է ուղարկել ծովային հետազորայինների ստորաբաժանում, որը մասնագիտացած է հակաահաբեկչական գործունեությունում

ԱՄՆ-ն Լիբիա է ուղարկել ծովային հետազորայինների ստորաբաժանում, որը մասնագիտացած է հակաահաբեկչական գործունեությունում

PanARMENIAN.Net - Լիբիա կուղարկվի ծովային հետազորայինների ստորաբաժանում, որը մասնագիտացած է հակաահաբեկչական գործունեությունում: Լիբիայում երեքշաբթի օրը ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման արդյունքում զոհվել է 4 դիվանագետ,այդ թվում` Լիբիայում ԱՄՆ դեսպան Քիրս Սթիվենսը: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը` հղելով Պենտագոնի անանում աղբյուրին:

Սեպտեմբերի 11-ին դեսպան Քրիս Սթիվենսը և ամերիկյան ևս երեք դիվանագետներ սպանվել են Բենգազիում` ԱՄՆ հյուպատոսության վրա ծայրահեղական իսլամիստների հարձակման արդյունքում:

Նախագահ Օբաման կտրուկ կերպով քննադատել է դիվանագետների սպանությունը և հրամայել ուժեղացնել ամերիկյան դեսպանատների աշխատակիցների հսկողությունը ոչ միայն Լիբիայում, այլև ամբողջ աշխարհում: Բացի Բենգազիից, ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը հարձակման էր ենթարկվել նաև Կահիրեում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---