Սիրիան ծրագրում է մինչև 2015թ ազգային ավիափոխադրողի համար Ռուսաստանից ձեռք բերել 15 օդանավեր

Սիրիան ծրագրում է մինչև 2015թ ազգային ավիափոխադրողի համար Ռուսաստանից ձեռք բերել 15 օդանավեր

PanARMENIAN.Net - Սիրիան ծրագրում է մինչև 2015թ ազգային ավիափոխադրողի` Syrian Arab Airlines-ի, համար Ռուսաստանից ձեռք բերել 15 օդանավեր: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալքին:

Կառավարության կայացած նիստը, ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, նվիրված էր այն «իրավիճակը շտկելուն», որում հայտնվել է «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունը` 9 տարի առաջ ԱՄՆ կողմից Սիրիայի նկատմամբ միակողմանի տնտեսական պատժամիջոցների ընդումից հետո:

2003-ին ամերիկյան վարչակազմը մեղադրել է Դամասկոսին միջազգային ահաբեկչությանը սատարելու մեջ, ինչի հիման վրա ընդունվել է «Սիրիայի պատասխանատվության մասին օրենքը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---