12 սեպտեմբերի 2012 - 23:39 AMT
Հալեպահայ. Այժմ իշխանական օդուժը կրակահերթի տակ է պահում Նոր Գյուղը, որտեղ հաստատվել են ապստամբները

Հալեպում մարտերը մեկնարկել են երեկ երեկոյան, ինչի արդյունքում էլ մեր հայրենակիցները օդանավակայանի ճանապարհին ընկել էին կրակահերթի տակ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, փոխանցելով հալեպաբնակ իր աղբյուրի խոսքերը:

«Ասում է` երեկ երեկոյան 7 հայ են սպանել, բոլոր հիվանդանոցներում մեր հայրենակիցներն են, նրանք էլ վիրավորվել են: Շատ վատ է վիճակը, չգիտեն` ինչ է կատարվում, հայերի համար շատ վտանգավոր վիճակ է Հալեպում»,- ասաց Ադամյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ իրավիճակը լարված է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասում:

«Հալեպահայի խոսքով՝ այժմ իշխանական օդուժը կրակահերթի տակ է պահում Նոր Գյուղը, որտեղ հաստատվել են ապստամբները: Յուրաքանչյուր րոպեն իրենց համար կարող է ճակատագրական լինել, ուստի միայն աղոթում են՝ հուսալով, որ լավ կլինի», - հավելեց Ադամյանը: