13 սեպտեմբերի 2012 - 09:55 AMT
«Ժողովուրդ».Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում առանձնատուն է կառուցում

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում առանձնատուն է կառուցում: Այն կառուցվում է Մոսկվայի հայտնի Դուբրովսկայա փողոցում: «Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեցինք պարզել լուրի իսկությունը. «Անկեղծ ասած, ինչ-որ մեկի «հավաստի տեղեկությունները» չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»,-պատասխանեց ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակը: Ի դեպ, վերջին շրջանում Իվետա Տոնոյանին հարց ուղղելիս ստանում ենք նրա «սրտից բխած» պատասխանը և ոչ թե Գագիկ Ծառուկյանի տեսակետը, ինչի համար նա կոչված է»,- գրում է թերթը: