3 մարտի 2005 - 18:31 AMT
ԲԱՔՎՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է «ՄՈՆԻՏՈՐ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՄՍԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԷԼՄԱՐ ՀՈՒՍԵՅՆՈՎԸ
Բաքվում սպանվել է «Մոնիտոր» ընդդիմադիր ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը»: Ինչպես հաղորդում են Ադրբեջանի իրավապահ մարմինները, Հուսեյնովին սպանել են մարտի 2-ին Բաքվի ժամանակով մոտավորապես 21:00-ին: Հուսեյնովի նկատմամբ մի քանի անգամ քրեական գործեր են հարուցվել, իր գլխավորած հանդեսը դատարանի որոշմամբ տուգանվել է: «Մոնիտոր» ամսագիրը`«ազատ մարդկանց ամսագիրը» վերջերս լույս էր տեսնում չորսհազարանոց տպաքանակով: Նրա հրապարակումների հիմնական թեմաներն էին երկրում հայտնի քաղաքական գործիչների կենսագրությունների ուսումնասիրությունները, հասարակական քաղաքական եւ տնտեսական թեմատիկան: Հանդեսի հիմնադիրն է Աշխարհատնտեսական հետազոտությունների կենտրոնը: