3 մարտի 2005 - 18:37 AMT
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Հայաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Կենտրոնական բանկի գործող նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությանը երկրորդ ժամկետում բանկը կառավարելու համար: 86 պատգամավորներ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, 4` դեմ: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը Տիգրան Սարգսյանը զբաղեցնում է 1998 թվականի մարտի 3-ից: