3 մարտի 2005 - 18:45 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՆՐԱՀԱՎՔ Է
Հայաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ այժմ շարունակվում է նիստը, ընթանում է տոնավաճառների դժգոհ առեւտրականների հանրահավքը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում են հավաքվել շուրջ 800 հոգի, որոնք պահանջում են ուղղումներ մտցնել օրինագծի մեջ, ըստ որի նրանց պարտադրվում է ձեռք բերել հաշվիչ դրամարկղային ապարատներ: Արդեն 2005 թվականի ապրիլի 1-ից տվյալ նախագիծը օրենքի ուժ կստանա: Նշենք, որ ըստ օրենքի նախագծի, դրամարկղային ապարատները պետք է տեղադրեն Հայաստանի մայրաքաղաքում գործող բոլոր առեւտրականները, որոնք զբաղցենում են 7 ք.մ մակերեսը գերազանցող առետրային տարածք, իսկ երկրի մարզերում` 10 ք.մ գերազանցող տարածք: Տվյալ դրույթի խախտման դեպքում նախատեսվում սկզբնական տուգանք` 10 հազար դրամի չափով (մոտ 20 դոլար): Կա եւս մեկ պահ, որն առաջացրել է առեւտրականների դժգոհությունը: Նման ապարատ տեղադրելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնավոր ձեռներեցի արտոնագիր, ինչը ենթադրում է 20 հազար դոլարի միանվագ մուծում, եւ ամսեկան` 5 հազար դրամի մուծում կենսաթոշակառուների հիմնադրամ, 2500` դրամ զբաղեցված առեւտրային տարածքի յուրաքանչյուր մետրի համար եւ յուրքանչյուր դուրս գրված չեկի 4 տոկոսի մուծում: Դրամարկղային ապարատի մոտավոր գինը կազմում է 150 դոլար: