ՄԱԳԱՏԷ-ի Ղեկավարների խորհուրդը Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԳԱՏԷ-ի Ղեկավարների խորհուրդը Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի Ղեկավարների խորհրդի բանաձևն ընդունված է, «Ինտերֆաքսին» է հաղորդել Վիեննայի դիվանագիտական շրջանների աղբյուրը:

« Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 31 երկիր, դեմ` 1, ձեռնպահ` 3: Դեմ է քվեարկել Կուբան, ձեռնպահ են մնացել Էկվադորը, Թունիսը և Եգիպտոսը»,-հաղորդել է աղբյուրը: Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել էին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի նախագծի տեքստը, նախորդ չորեքշաբթի հաղորդել են արևմտյան դիվանագետները:

Ըստ նրանց, փաստաթղթում երկրները լուրջ անհանգստություն են հայտնում Իրանի միջուկային ծրագրի զարգացման կապակցությամբ, ինչպես նաև կոչ են անում Թեհրանին համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետ և թույլատրել նրանց մուտքը միջուկային օբյեկտներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---