4 մարտի 2005 - 17:34 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ելույթ է ունեցել հօգուտ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հայտարարության այն մասին, որ «Հայոց ցեղասպանությունը դարձել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Համագումարի ղեկավարությունը լայնածավալ արշավ է կազմակերպել` կոչ անելով ԱՄՆ պաշտոնական անձանց հետեւել Ջոն Էվանսի օրինակին, որը ձեւակերպեց 1915-ի ողբերգությունը որպես «Հայոց ցեղասպանություն»: Արշավի շրջանակներում ԱՀՀ-ն շտապ հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ Սենատ` հօգուտ Էվանսի հայտարարության: Աղբյուրը նշում է, որ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականություն վարելու գործում Թուրքիան հիմնվում է իր դաշնակիցների վրա Ջորջ Բուշի վարչակազմում, Կոնգրեսում եւ ամերիկյան ԶԼՄ-ներում: ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Պալոնեն, նշել է, որ «Էվանսի հայտարարությունը չի հակասում ԱՄՆ պաշտոնական քաղաքականությանը, ավելի շուտ հստակեցնում է ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված Ջորջ Բուշի ամենամյա ուղերձը»: