Նավթի գներն աճել են տնտեսության նոր միջոցների խթանման մասին ԴՊՀ որոշման ֆոնին

Նավթի գներն աճել են տնտեսության նոր միջոցների խթանման մասին ԴՊՀ որոշման ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրվա սակարկությունների արդյունքում ցուցադրել են աճ տնտեսության խթանման նոր ծրագրի գործարկման մասին ԱՄՆ ԴՊՀ որոշման ֆոնին:

WTI (Light Sweet Crude Oil) նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին բարձրացել է 1,30 դոլարով` մինչև մեկ բարելի համար 98,31 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.94 դոլարով` հասնելով մեկ բարելի համար 116.90 դոլարի:

ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին որոշում է ընդունել սկսել ամսական 40 մլրդ դոլարով հիփոթեքային արժեթղթերի գնումը` տնտեսական աճը խթանելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---