14 սեպտեմբերի 2012 - 12:13 AMT
«Ռեալը» 500 մլն եվրո վաստակած առաջին ֆուտբոլային ակումբն է

Մադրիդի «Ռեալը» առաջին ֆուտբոլային ակումբն է, որին այս խաղաշրջանում հաջողվել է վաստակել 500 մլն եվրո:

«Ռեալի» եկամուտն ավելացել է 7 տոկոսով 2010-11թթ. խաղաշրջանի համեմատ, որտեղ ակումբը ծախսել է ավելի քան 480 մլն եվրո, և կազմել է 514 մլն:

«Գալակտիկոսի» շահույթը կազմել է 24,2 մլն եվրո, ինչը 23,3 տոկոսով քիչ է նախորդ ցուցանիշներից: Եկամուտի նվազումը կապված է հարկային օրենսդրության փոփոխության ու դրամական պարգևների ավելացման հետ:

Մադրիդյան ակումբի պարտքը վերջին տարում նվազել է 26,5 տոկոսով և այժմ կազմում է 124,7 մլն եվրո:

2012-13թթ. խաղաշրջանում «Ռեալը» մտադիր է իր եկամուտը հասցնել 516,6 մլն եվրոյի՝ ավելացնելով շահույթը մինչև 24,4 մլն եվրո: