Մահացել է ճարտարապետ Արծվին Գրիգորյանը

Մահացել է ճարտարապետ Արծվին Գրիգորյանը

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան մահացել է հայտնի ճարտարապետ Արծվին Գրիգորյանը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ճարտարապետների միությունից:

Արծվին Գրիգորյանը ծնվել է 1935թ մայիսի 25-ին` Թբիլիսիում: Նա ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը:

Գրիգորյանը եղել է «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ, ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության քարտուղար և այլն:

Նա եղել է Երևանի գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական հիմնավորման խմբի անդամ, Երևանյան լճի առափնյա զբոսայգու նախագծողը, Հրազդան գետի ձորում Երևանի հանգստի համաքաղաքային գոտու գլխավոր հատակագծի հեղինակն է: Նա հայտնի է եղել նաև որպես գեղանկարիչ: Նրա աշխատանքները ցուցադրվել են Երևանում, Փարիզում, Սեուլում, Մոսկվայում և այլ քաղաքներում: Հոգեհանգստի և հուղարկավորության մասին տեղեկություն առայժմ չկա:

 Ուշագրավ
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը
Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները
---