14 սեպտեմբերի 2012 - 15:57 AMT
ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին է ներկայացրել Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպում ունեցավ ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին պետքարտուղարի՝ սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայանալիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձին, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող խնդիրներ: ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին ներկայացրեց նաև հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը և ՀՀ դիքորոշումն այդ հարցի շուրջ: