14 սեպտեմբերի 2012 - 16:24 AMT
Հայաստանի վարչապետը շնորհավորել է իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կառավարության և անձամբ իր անունից Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ծնդդյան օրվա կապակցությամբ:

«Ի սրտե մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, երջանկություն և առողջություն: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն Ռուսաստանի և ռուս ժողովրդի:

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը, ուղղված Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հետագա ինտեգրացիային, կհանգեցնեն շոշափելի արդյունքների՝ մեր երկու երկրների միջև առկա ռազմավարական համագործակցությանը հաղորդելով նոր բովան¬դակություն:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»,-ասվում է շնորհավորական ուղերձում: