14 սեպտեմբերի 2012 - 17:03 AMT
Երևանում տեղի է ունեցել «Արժանապատիվ աշխատանք և համարժեք կենսաթոշակ» համաժողովովը

ԱՄՆ ՄՋԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ) սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած «Արժանապատիվ աշխատանք ե համարժեք կենսաթոշակ» համաժողովով ամփոփեց Ծրագրի եռամյա գործունեությունը և ներկայացրեց Հայասաանում իրականացվող կենսաթոշակային բարեվախումների ընթացքը: Միջոցառմանր հրավիրված էին ՀՀ աշխատանքի h սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Հայսատանում ԱՄՆ Դեսպան Զոն Հեֆֆերնը h ԱՍՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլիարդը, ՀՀ Աժ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՀՀ կենտրոնական բանկից ե կենսաթոշակային բարեվւոխումներին առնչվող տեղական ե միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ:

ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ի առաջնային նպատակն է աջակցել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանր, ամրապնդել ծերության տարիների եկամտի կառավարման համակարգը հ բարձրացնել աշխատաշուկայի մրցունակությունը: 2009-2012թթ. ԿԱԲԾ-ն աջակցել է ՀՀ կառավարությանը, անհատներին, տնային տնտեսություններին հ համայնքներին առավել արդյունավետ կերպով կառավարել սոցիալական ռիսկերը, ինչպիսիք են ծերությունը, կերակրողին կորցրածների կացությունը, հաշմանղամությունը և գործազրկությունը: Ծրագիրը տեխնիկական աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կառուցելու գործում, որն ուժի մեջ է մտնելու 2014թ. հունվարից: Նոր կենսաթոշակային համակարգը հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին երաշխավորել ֆինանսապես ապահով ծերություն՝ եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացման, այդ թվում՝ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում խնայողություններ կատարելու միջոցով, մի հասկացություն, որը նոր է Հայաստանի համար:

Ծրագիրն աջակցել է ՀՀ կառավարությանը աշխատաշուկայում ակտիվ ծրագրերի ներդրման գործում, ինչպիսիք են՝ աշխատանքի ակումբներր ե գործատուների խորհուրդներր, մեծ ուշադրություն հատկացնելով միջազգային տնտեսական ճգնաժամի հետհանքների հադթահարմանր: ԿԱԲԾ-ն առանցքային դեր ունեցավ Երևանում երիտասարդների համար առաջին աշխատատեղերի տոնավաճառը կազմակերպելու գործում՝ մեծապես համագործակցելով ՀՀ աշխատանքի h սոցիալական հարցերի նախարարության և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ: Տոնավաճառի նպատակն էր նպաստել երիտասարդության գործազրկության հաղթահարմանը, հայ երիտասարդներին օգնել պոտենցիալ գործատուների հետ կապեր ստեղծելու և աշխատանք գտնելու արժեքավոր հմտություններ ձեռք բերելու գործում:

ԿԱԲԾ-ն շարունակեց նախորդ՝ ԱՄՆ ՄՋԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի (2006-2009) և Սոցիալական անցման ծրագրի (2000-2005) նվաճումները: