14 սեպտեմբերի 2012 - 16:45 AMT
ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում համակարգչային լսարան է բացվել

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բացեց համակարգչային լսարան։

Ինչպես հայտնում է ՀԵՀ լրատվական ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերը սերտորեն համագործակցում են երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ։ Նախարարը կարևորեց հիմնադրամի նախաձեռնած ծրագիրը։