4 մարտի 2005 - 21:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԵՏ
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պոստնիկով-Ստրելցովին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է Անդրկովկասում ռուսական զորախմբի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Բեսպալովը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Անդրկովկասում ռուսական զորախմբի նախկին հրամանատար Ալեքսանդր Ստուդենկինին բարեխիղճ ծառայության համար եւ մաղթել նորանոր հաջողություններ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: