5 մարտի 2005 - 16:50 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՈՒՂՂԱԿԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղղակի երկաթուղային հաղորդակցության նախագիծը մշակման փուլում է, հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: «Ես կարծում եմ, որ շահագրգիռ անձինք ու երկրները կարող են ազդել այդ նախագծի վրա», - նշել է Վ.Ռուշայլոն` ավելացնելով, որ նմանօրինակ նախագծերն իրականացվում են երկկողմ համաձայնագրերի հիման վրա: Սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել մերձավոր գործընկերների, այդ թվում նաեւ հարեւանների դիրքորոշումներն ու շահերը, ընդգծել է նա: