14 սեպտեմբերի 2012 - 17:37 AMT
Ալռոսան 2012-ի առաջին կիսամյակում 200 մլն դոլարով ավելացրել է ալմաստի վաճառքը

ՌԴ ալմաստի պետական մենաշնորհատեր Ալռոսան, որը պատրաստվում է երկար սպասված մասնավորեցման և IPO-ի, 2.4 մլրդ դոլար է ստացել 2012-ի առաջին կիսամյակում իր արտադրանքի իրացումից և նվազեցրել վաճառքի կանխատեսումը ողջ տարվա համար, ուրբաթ օրը հաղորդել է ընկերությունը:

Ըստ կարատների աշխարհում ալմաստի խոշորագույն արտադրողը, որն անցած տարվա առաջին կիսամյակում ստացել է 2.2 մլրդ դոլար, հաղորդել է, որ ալմաստի հումքի պահանջարկն այս տարվա մարտից նվազել է և դա բացատրել շուկայական պայմանների վատթարացմամբ:

«Ներկա պահին, հաշվի առնելով մարտ-օգոստոսին վաճառքի ծավալների նվազեցման անհրաժեշտությունը, նպատակ ունենալով շուկայում պահպանել գնային կայունությունը, Ալռոսան 2012-ի արդյունքներով կանխատեսում է ըստ խմբի վաճառք շուրջ 4.5 մլրդ դոլար ծավալով»,- հաղորդել է ընկերությունը: