14 սեպտեմբերի 2012 - 18:18 AMT
Եվրահանձնաժողովը նույն հարթությունում չի դիտարկում Pussy Riot-ի ելույթն ու «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը

Բրյուսելն անհնարին է համարում ռուսական Pussy Riot պանկ-խմբի ելույթի «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի համեմատումը, որը հուզմունքի և բողոքի ալիքի պատճառ է դարձել մահմեդական երկրներում:

Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բեյլին: «Ինչպե՞ս կարելի է համեմատել այդ երևույթները»,-պատասխանել է նա արևմտյան լրագրողների հարցին, թե ինչու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոուզը հանդես եկել Pussy Riot-ի աջակցությամբ, սակայն քննադատել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: