14 սեպտեմբերի 2012 - 18:32 AMT
ՀԱՊԿ երկրների խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների նախագահները կհանդիպեն Երևանում

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքը կսկսի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը:

Նույն օրը նիստի մասնակիցները հանդիպում կունենան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, կայցելեն Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ՀԱՊԿինստիտուտի հայկական ազգային ներկայացուցչություն, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Սեպտեմբերի 19-ին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահները որպես դիտորդկմասնակցեն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժություններին: