14 սեպտեմբերի 2012 - 19:26 AMT
Սուդանում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատները գրոհի են ենթարկվել

Հարյուրավոր ցուցզարարներ Սուդանի մայրաքաղաք Հարթումում գրոհել են միանգամից երեք դիվանագիտական ներկայացուցչությունների վրա: «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ, ցուցարարները գրոհում են ԱՄՆ, Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատները:

Ոստիկանության ուժերը կիրառում են արցունքաբեր գազով նռնակներ, որպեսզի ցրեն կատաղած ամբոխը: Ցուցարարները դիվանագիտական ներկայացուցչությունների վրա քարեր են նետում:

Արաբական մի շարք երկրներում բողոքի և բռնության նմանատիպ ակցիաների պատճառը «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմն է, որով վիրավորանք է հասցվում մահմեդականների կրոնական զգացմունքներին: