14 սեպտեմբերի 2012 - 19:01 AMT
Գագիկ Բեգլարյան. Մինչ տարեվերջ Հայաստանը կգրանցի տնտեսական բարձ ցուցանիշեր

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը` Մարք Հորթընի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ տրանսպորտի և կապի նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնցից առավել կարևորել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարակական աշխատանքների մեկնարկը, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցումը: Նախարարը , մասնավորապես, շեշտել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը Հայաստանի համար ունի տնտեսական և պետական մեծ նշանակություն: Մարք Հորթընը նախարարին ներկայացրել է, որ իրենց առաքելության նպատակներից մեկը Հայաստանի տնտեսական քաղաքականության ամենամյա քննարկումներն են, որի շրջանակներում հանդիպում են շահագրգիռ կազմակերպությունների, մասնավոր հատվածի հետ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Հորթընը հետաքրքրվել է, թե այդ ծրագիրն ինչքանով կարող է նպաստել Հայաստանի տնտեսական աճին: Նախարար Բեգլարյանը վստահեցրել է, որ մինչ տարեվերջ Հայաստանը կգրանցի տնտեսական բարձ ցուցանիշեր, որոնց վրա իր ազդեցությունը կունենա նաև «Հյուսիս- հարավ» ծրագիրը: Նա կարևորել է շինարարական աշխատանքների մեկնարկը, նշել, որ տրանսպորտի և կապի նախարարությունն իր հնարավորությունների սահմաններում անելու է ամեն բան աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար`ընդգծելով նաև ճանապարհների կառուցումից հետո դրանց սպասարկման,որակի ապահովման անհրաժեշտությունը: Խոսելով Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման մասին ` Գագիկ Բեգլարյանը նշել է, որ այդ նախագիծը կարևոր և շահեկան նշանակություն ունի Հայաստանի համար, որի հետ կապված խնդիրները քննա!րկման փուլում են: