Այսօր բացվեց Դուդուկի համահայկական փառատոնը

Այսօր  բացվեց  Դուդուկի համահայկական փառատոնը

PanARMENIAN.Net - Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կայացավ Դուդուկի համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը:

Նա նշեց, որ դուդուկի այս փառատոնն իր տեսակի մեջ բացառիկ է: Սեպտեմբերի 14-18-ն անցկացվող փառատոնն առաջին անգամ Հայրենիքում համախմբել է Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող հայ դուդուկահարներին, որոնք Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում հանդես կգան համերգային ծրագրերով:

Այս աննախադեպ մշակութային իրադարձությանն իր ուրախության և շնորհավորանքի խոսքն էր հղել նաև աշխարհառչակ դուդուկահար, մաեստրո Ջիվան Գասպարյանը :

Այնուհետև ցուցադրվեց վավերագրական ֆիլմ հայկական ծիրանափողի մասին:

Միջոցառման ավարտին հնչեցին կատարումներ Սփյուռքից ժամանած հայազգի դուդուկահարների կատարմամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---