Առաջին խաղարկային օրվանից հետո Դևիսի գավաթում Արգենտինա-Չեխիա հանդիպման հաշիվը 1:1 է

Առաջին խաղարկային օրվանից հետո Դևիսի գավաթում Արգենտինա-Չեխիա հանդիպման հաշիվը  1:1 է

PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի առաջատար Խուան Մարտին դել Պոտրոն առաջ տարավ իր թիմը Չեխիայի հետ խաղում Դևիսի գավաթի կիսաեզրափակչում՝ հաղթելով Ռադեկ Շտեպանեկին 6:4, 6:4, 6;2 հաշվով:

Հանդիպման 2 ժամ 41 րոպեում նա տանուլ տվեց միայն մեկ գեյմում՝ հինգ բրեյք անելով: Դել Պոտրոյի հաշվին 7 էյս կա և չորս կրկնակի սխալ: Սա Դել Պոտրոյի երկրորդ հաղթանակն էր Շտեպանեկի հանդեպ 5 հանդիպումներում:

Իսկ ահա Տոմաշ Բերդիհը համառ պայքարում հաղթանակ տոնեց Խուան Մոնակոյի հանդեպ 6:1, 4:6, 1:6, 6:4, 6:4 հաշվով: Խաղը տևեց մոտ 4 ժամ: Մոնակոն վաստակեց 30 միավոր իր ակտիվ գործողությունների շնորհիվ:

Այսպիսով Չեխիան հավասարեցրեց վիճակը Արգենտինայի թիմի հետ կիսաեզրափակչային այս դիմակայությունում՝ 1:1:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---