15 սեպտեմբերի 2012 - 15:30 AMT
Իսպանիայի հավաքականը Դևիսի գավաթի կիսաեզրափակչում 2:0 հաշվով հաղթում է ԱՄՆ-ին

Իսպանացի Նիկոլաս Ալմագրոն Դևիսի գավաթի կիսաեզրափակչում` ԱՄՆ հավաքականի դեմ խաղում` հաղթել է Ջոն Իսներին` 6:4, 4:6, 6:4, 3:6, 7:5 հաշվով:

Խաղը շարունակվել է 4 ժամ 16 րոպե: Յուրաքանչյուր սեթի արդյունքը որոշվել է մեկ սեթի արդյունքում: Սա երկու խաղերում Ալմագրոյի երկրորդ հաղթանակն է Իսների նկատմամբ : Առաջին օրվանից հետո Իսպանիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է ԱՄՆ-ի հավաքականին: Մինչ այդ Դավիդ Ֆերրերը 4:6, 6:2, 6:2, 6:4 հաշվով ուժեղ է գտնվել Սեմ Կուերրիից: Եզրափակիչ դուրս գալու համար իսպանացիները կայանալիք երեք հանդիպումներում պետք է գոնե մեկ հաղթանակ տանեն: