15 սեպտեմբերի 2012 - 12:50 AMT
Դավիթ Նալբանդյան. Ինձ համար ցավալի է չմասնակցել Դևիսի գավաթի կիսաեզրափակչին, բայց ես կսատարեմ տղաներին

Արգենտինայի հավաքականը Դևիսի գավաթի կիսաեզրափակչում, որն անցնում է Բուենոս Այրեսում, առաջին մրցութային օրվանից հետո դեռ հավասար հաշիվ ունի Չեխիայի հետ՝1:1: Արգենտինայի թիմի կազմում վնասվածքի պատճառով չի խաղում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը Parque Roca-ում հետևում է իր թիմակիցների խաղին:

«Շատ դժվար է կողքից հետևել Արգենտինայի խաղին: Ինձ համար շատ ցավալի է չմասնակցել Դևիսի գավաթի կիսաեզրափակչին, բայց ես կսատարեմ տղաներին, որոնց ծանր հանդիպումներ են սպասում: Հուսով եմ, մեր հավաքականը կհաղթի ու դուրս կգա եզրափակիչ»,-ասել է Նալբանդյանը մամլո ասուլիսում:

Սեպտեմբերի 14-ին Խուան Մարտին Դել Պոտրոն 6:4, 6:4, 6;2 հաշվով հաղթել է Ռադեկ Շտեպանեկին, իսկ Խուան Մոնակոն 6:1, 4:6, 1:6, 6:4, 6:4 հաշվով զիջել է Տոմաշ Բերդիհին: Սեպտեմբերի 15-ին զուգախաղում Կառլոս Բերլոկ-Էդուարդո Շվանկ զույգը կխաղա Իվո Մինարի և Լուկաշ Ռոսոլի դեմ, իսկ կիսաեզրափակչի վերջին տուրում Դել Պոտրոն կհանդիպի Բերդիհի հետ, իսկ Մոնակոն՝ Շտեպանեկի: