15 սեպտեմբերի 2012 - 12:21 AMT
Սիդնեյում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելով ցուցարարներին ԱՄՆ հյուպատոսության մոտ

Սիդնեյում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու համար ագրեսիվ տրամադրված ցուցարարներին ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ: Իսլամ դավանող մոտ 1000 ցուցարարներ իրենց բողոքն էին հայտնում Մուհամմեդ մարգարեին անպատեհ ձևով ներկայացնող «Մահմեդականների անմեղությունը» սիրողական սկանդալային ֆիլմի դեմ, որը նկարահանվել է ԱՄՆ-ում և հայտնվել համացանցում:

Ցուցարարները կրում էին արաբերեն ու անգլերեն լեզուներով պաստառներ՝ «Կտրեք նրանց գլուխները, ովքեր վիրավորում են մարգարեին», «Մեր մեռյալները դրախտում են, իսկ ձերը՝ դժոխքում» գրառումներով:

Ըստ նախնական տեղեկությունների, ոստիկանների թվում վիրավորներ կան: Տրանսպորտի երթևեկությունը դադարեցված է, ոստիկանների պարեկությունն ուժեղացված, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: