15 սեպտեմբերի 2012 - 12:13 AMT
«Թալիբանը» ստանձնել է Աֆղանստանում ISAF ռազմակայանի վրա հարձակման պատասխանատվությունը

«Թալիբան» ծայրահեղական շարժման ղեկավարությունը ստանձնել է Աֆղանստանի Գիլմենդ գավառում ISAF ռազմակայանի վրա հարձակման պատասխանատվությունը՝ հարձակումն անավնելով վրիժառության ակտ սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի համար:

Խոշորագույն բրիտանական «Քեմփ բաստիոն» ռազմակայանը Աֆղանստանի Գիլմենդ գավառում գրոհայինների հարձկման է ենթարկվել: Այդ ռազմակայանում է գտնվում է արքայազն Հարրին, որն այստեղ է ժամանել անցած շաբաթ և հանձնել է վերջին որակավորման քննությունը որպես «Ապաչ» ուղղաթիռի երկրորդ օդաչու ծառայության անցնելու համար: Սեպտեմբերի 15-ին նա նշում է իր 28-ամյակը:

Անցած շաբաթ թալիբները խոստացան, որ ամեն ինչ կանեն արքայազնին գերելու կամ սպանելու համար: