15 սեպտեմբերի 2012 - 12:16 AMT
ԱԺ երիտասարդ պատգամավորները պատրաստվում են լինել քաղաքացիականապես ակտիվ

ԱԺ երիտասարդ պատգամավորները նոր գումարման ԱԺ-ում պատրաստվում են լինել ոչ միայն նիստերի դահլիճում, այլ նաև բոլոր այն տեղերում ու նախաձեռնություններում, որտեղ կբարձրաձայնվեն հրատապ և հասարակությանը հուզող հարցեր: Այ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը:Ասուլիսի մյուս բանախոսը ԱԺ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով այն խնդիրներին, որոնք իրենք պատրաստվում են բարձրաձայնել, ասաց, որ խնդիրները ծագում են հնթացս, և բոլոր խնդիրները, որոնք ծագելու են իրենց պատգամավորական գործունեության բնագավառում, իրենք կբարձրաձայնեն և կփորձենք գտնել լուծումներ:Նոր պատգամավորների` ԱԺ-ում արդեն հաստատված խաղի կանոններին հարմարվելու մասին հարցին Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք հույս ունենք, որ երիտասարդ պատգամավորների ներկայությունը ԱԺ-ում դրական տեղաշարժ կբերի: Ժամանակը ցույց կտա , թե ինչպես պետք է աշխատել, և ժամանակից է կախված` կլինենք մենք խաղի կանոներ թելադրող , թե ոչ: Ըստ բանախոսների ` 5-րդ գումարման Ազգային ժողով ը որակապես նոր Ազգային ժողով է:

Պատասխանելով PanARMENIAN.Net-թղթակցի` պատգամավորների հասարարակն ակտիվությանը վերաբերող հարցին, բանախոսներն ասացին, որ պատրաստ են մասնակցել այն բոլորրր նախաձեռնություններին , որոնք կհուզեն իրենց: Նաիրա Կարապետյանը բոլորին հրավիրեց իր ֆեյսբուքյան էջում քննարկելու օրվա հրատապ հարցերը և ասաց, որ դրանցից ամենակարևորնեը տեղ կգտնեն նաև իրենց առաջարկություններում, որոնք կներկայացվեն ԱԺ: