15 սեպտեմբերի 2012 - 13:02 AMT
Մոլորեցված միլիարդատերը դատի է տվել արվեստի ոլորտի հայտնի գործիչ Լարրի Գագոսյանին

Ամերիկացի միլիարդատեր Ռոնալդ Պերելմանը դատի է տվել իր վաղեմի բարեկանմ և արտ-դիլեր Լարրի Գագոսյանին: Դա տեղի է ունեցել մի գործարքի պատճառով՝ միլիարդատերը մեղադրել է Գագոսյանին գների հետ մանիպուլյացիաների մեջ: Ինչպես հայտնում է The Guardian-ը, Գագոսյանը հանդես է եկել Ռոնալդ Պերելմանի դեմ պատասխան հայցով՝ մեղադրելով նրան պատվիրված ստեղծագործությունների համար չվճարելու մեջ:

Հայցերը վերաբերում են մի քանի գործերի, որոնք Պերելմանը Գագոսյանի պատկերասրահի միջոցով ձեռք է բերել 2012թ.: Հիմնականում խոսքը գնում է Ջեֆ Կունսի «Պոպայ» անավարտ քանդակի մասին, որը Պերելմանը համաձայնվել է գնել հեղինակից 4 մլն դոլարով՝ 800-հազարական դոլարի 5 վճարումներով:

Պերելմանը հայցում նշում է, որ Գագոսյանը, օգտվելով վստահությունից, գործարքի մեջ է գրավել Պերելմանին՝ չպատմելով Կունսի հետ պայմանագրի մասին, որը որոշ սահմանափակումներ է դնում ստեղծագործությունների վաճառքի վրա: Պերելմանը պնդում է, որ իրականում քանդակն շատ ավելին արժե, սակայն նա չի կարող այն շահավետ վերավաճառել պատկերասրահի միջոցով, որը ներկայացնում է Կունսի շահերը, քանի որ, ըստ պայմանագրի, նա պետք է հեղինակին վճարի սկզբնական գումարից զատ վճարված գումարի՝ 4 մլն-ի 70 տոկոսը:

Ինչպես նշում է The New York Daily News-ը, մի քանի ժամ անց Պերելմանի դեմ հայց ներկայացրեց պատկերասրահը: Ըստ պատկերասրահի, Պերելմանը, որը 12,6 մլն դոլարով քանդակ ու 10,5 մլն նկար էր պատվիրել, վճարել է ընդամենը 4,7 մլն դոլար և 250 հազար դոլար համապատասխանաբար: Փոխարենը Պերելմանն առաջարկել է պատկերասրահին մի քանի ստեղծագործություններ իր հավաքածուից: Պատկերասրահը պահանջում է վճարել գնումների դիմաց, ինչպես նաև փոխհատուցել պատճառած վնասը: