15 սեպտեմբերի 2012 - 12:50 AMT
Հնդկաստանում սողանքների պատճառով շուրջ 30 մարդ է զոհվել

Հնդկաստանի Ուտտրակհանդ նահանգում շուրջ 30 մարդ է զոհվել: Աղետի պատճառ են դարձել արդեն մի քանի օր չդադարող հորդ անձրևները:

Հատկապես ուժեղ անձրևներ են տեղացել Ռուդրապրայագ և Բագեշվար շրջաններում, որտեղ արձանագրվել է զոհերի առավելագույն քանակը: Մի քանի տասնյակ տուն է ոչնչացվել, հայտնում է ՌԲԿ-ն:

Աղետի պատճառով փակ են որոշ ճանապարհներ: Այժմ հայտնի է 28 զոհվածների մասին: Եվս 50 մարդ համարվում է անհետ կորած: Ընթանում են փրկարարական աշխատանքներ: